Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար. Սերժ Թանկյան
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի փոփոխության ընդունմանը: Իր ֆեյսբուքյան էջում ռոք երգիչը գրել է.
«Մեծ հաղթանակ՝ հանուն արդարության: Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են պատժիչ գործողություններ: Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար: Հանուն արդարության պայքարող աշխարհի բոլոր հայերին կոչ եմ անում ձեր երկրներում ջանքեր գործադրել Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ»:
Կարծիքներ