Մահվան ելքով վրաերթ` Աշտարակ-Արմավիր ճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Մահվան ելքով վրաերթ` Աշտարակ-Արմավիր ճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։

Քննիչի հանձնարարականով «Opel Zafira»-ն տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում