Հունաստանի վարչապետը կոչ է արել Անկարային հրաժարվել ագրեսիվ քայլերից Կիպրոսի հարցում
Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Կիպրոսի հիմնախնդրին՝ հանրության ուշադրությանը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե թուրքերը ու հույները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել խնդրի կարգավորման հարցում: Ի տարբերություն Թուրքիայի ագրեսիվ քայլերի՝ Հունաստանի վարչապետի կարծիքով Աթենքը մշտապես կողմ է եղել, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի օրենքներին համապատասխան, որոնք բացառում են ուժի կիրառումը:
«1995թ.-ից ի վեր Հունաստանը բախվում է ուժի կիրառման վերաբերյալ Թուրքիայից հնչող սպառնալիքներին, որոնք հայտնի են Կազուս բելլի տերմինով»:
Հունաստանի վարչապետը նշել է, որ ջրային սահմանազատումների վերաբերյալ թուրք-հունական խնդիրները կարող են լուծվել, միայն եթե պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը։
Կարծիքներ