Հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

Հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում