Կեղտի մեջ կորում է. Հրաչյա Սարգսյանը՝ Սարյան փողոցում իրավիճակի մասին

Կեղտի մեջ կորում է. Հրաչյա Սարգսյանը՝ Սարյան փողոցում իրավիճակի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական այսօրվա նիստում ևս անդրադարձավ Երևանի մաքրությանը, մասնավորապես, Սարյան փողոցում տիրող իրավիճակին:

«Ինձ համար պարզապես անհասկանալի է՝ Սարյան փողոցով քայլում ես, սրճարաններ են, հենց դրանց մոտ՝ մայթի վրա, կեղտի մեջ կորում է: Չհաշված այն կանաչապատ տարածքը, բորդյուրային թփեր են դրված, նստողները երևի ծխում են ու գցում կանաչ տարածքի մեջ, դա էլ է կեղտոտ: Մենք ունենք ավագանու համապատասխան որոշում, որ իրենց դիմացը պետք է բարեկարգեն, ու այնտեղ ոչ մի տնտեսվարող նորմալ չի խնամում, բացի մեկ-երկուսից»,- ասաց քաղաքապետը:

Սարգսյանն առաջարկեց Սարյան փողոցում էլ մի շաբաթօրյակ անել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում