Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ