Մեծ Բրիտանիայի վարչապետը գաղտնի պսակադրվել է Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետը գաղտնի պսակադրվել է Լոնդոնում

Շաբաթ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սայմոնդսն ամուսնացել են Լոնդոնում փոքր մասնավոր արարողության ընթացքում, գրում է Аssociated Рress-ը։
Հրապարակման համաձայն՝ Ջոնսոնի գրասենյակում հրաժարվել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ զույգն ամուսնացել է Վեսթմինսթերի հռոմեական կաթոլիկ տաճարում ընտանիքի անդամների եւ մի քանի ընկերների ներկայությամբ։
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դաունինգ սթրիթում Ջոնսոնի գրասենյակի բազմաթիվ աշխատակիցներ տեղյակ չեն եղել պլանավորված հարսանիքի մասին։
Պարբերականը հիշեցնում է, որ Անգլիայում կորոնավիրուսային սահմանափակումների համաձայն՝ հարսանիքներին կարող է մասնակցել առավելագույնը 30 մարդ։
56-ամյա Ջոնսոնն ու բնապահպան ակտիվիստ 33-ամյա Սայմոնդսը հայտարարել էին իրենց նշանադրության մասին 2020 թվականի փետրվարին։ Նրանք ունեն որդի՝ մեկամյա Ուիլֆրեդը։ Ամուսնությունն առաջինն է Սահմոնդսի համար եւ երրորդը Ջոնսոնի համար, որն ունի եւս հինք երեխա նախորդ հարաբերություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում