Պուտինը ԱՊՀ-ի ստեղծումն արդարացված քայլ է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՊՀ-ի ստեղծումը 30 տարի առաջ արդարացված քայլ էր:
«Մեզ մոտ անցած տարիների, տասնամյակների ընթացքում շատ բան արմատապես փոխվել է։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ կազմակերպության ստեղծումը, անկասկած, արդարացված էր։
«ԱՊՀ-ի երկրների միջև ինտեգրացիան շատ ուղղություններով խորացել է»,- նշել է նա ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը տեղի է ունենում երեքշաբթի Սանկտ Պետերբուրգում:
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: Հանդիպմանը ներկա է նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. ավելի վաղ՝ երեքշաբթի, Պուտինն առանձին զրույց է ունեցել նրա հետ:
Կարծիքներ