Բաքվում վերջին շրջանում Սյունիքի (ադրբեջանական խոսույթում՝ Զանգեզուր) նկատմամբ տարածքային պահանջով որևէ ակցիա չի իրականացվել

Բաքվում վերջին շրջանում Սյունիքի (ադրբեջանական խոսույթում՝ Զանգեզուր) նկատմամբ տարածքային պահանջով որևէ ակցիա չի իրականացվել

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածվում է յութուբյան Tabriz Azerbaijan ալիքում տեղադրված ցույցի տեսանյութ՝ «Զանգեզուրը Ադրբեջան է, Բաքվում հանրահավաք է անցկացվում, ողջ ժողովուրդը կողմ է Զանգեզուրին» կարգախոսով։ Այս մասին գրում է CivilNet-ը։

Տեսանյութը ալիքում վերբեռնվել է ապրիլի 25-ին և տպավորություն է, թե այն տեղի ունեցել նույն օրը։

Մինչդեռ տվյալ տեսանյութը հրապարակել էր ադրբեջանական Meydan TV-ն, այն 2016 թվականի է՝ Ապրիլյան պատերազմից հետո, ի աջակցություն առաջնագծում գտնվող ադրբեջանցի զինվորների։

Տեսանյութը՝ https://youtu.be/2z2ZUrMfhAE

Բաքվում վերջին շրջանում Սյունիքի (ադրբեջանական խոսույթում՝ Զանգեզուր) նկատմամբ տարածքային պահանջով որևէ ակցիա չի իրականացվել։

#CivilNetCheck

Հետևեք մեզ նաև Տելեգրամում