Բարեկեցության ատելությունը կամ «քյասիբ» լինելու հանրային պահանջ
![Բարեկեցության ատելությունը կամ «քյասիբ» լինելու հանրային պահանջ](https://freenews.am/uploads/images/image_750x_61fd42e118c10.webp)
Հայաստանի Հանրապետության քաղաքացին տանել չի կարողանում բարեկեցիկ կյանքով ապրող մարդուն։ Տասնամյակներ շարունակ կույր ատելություն են բորբոքել հանրության շրջանում բարեկեցության, բարեկեցիկ ապրող մարդկանց նկատմամբ, իսկ բորբոքողներն իրենք ապրել են ավելին, քան բարեկեցիկ կյանքով։
Երբ հանրությանը միավորող գաղափարը ոչ թե որակյալ կյանքն է, այլ այդպիսի կյանքի նկատմամբ ատելության սերմանումը, ոչ թե արժեքներն են, այլ արժեքների նկատմամբ ատելությունը, ստանում ենք այն, ինչ այսօր կա Հայաստանում։Այս մասին գրում է Past.am-ը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ արշավը լիովին տեղավորվում է հենց նշված շրջանակներում։ Փորձելով սկանդալներ հրահրել նրա անվան շուրջ` որոշ ԶԼՄ-ներ եւ անհատներ ներկայացնում են, իբր Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից հետո սկսել է բարեկեցիկ կյանքով ապրել, անշարժ ու շարժական գույք ձեռքբերել։
Իրականությունը, սակայն, այն է, որ Սիմոնյանների ընտանիքը դեռ խորհրդային տարիներից ապրել է բարեկեցիկ կյանքով, միշտ էլ գույքի է տիրապետել, այդ թվում` Երեւանի կենտրոնում։
Այսպես կոչված` շան գլուխը այլ տեղ է թաղված։ Խնդիրը համակարգային կերպով հանրային կյանքը թունավորելուն միտված գործողություններ են, բարեկեցիկ եւ որակյալ կենսակերպով ապրելու դեմ տարվող քարոզն է, ինչի պտուղները բոլորն են քաղում, սակայն այդպես էլ դասեր չեն քաղում։
Օբյեկտիվորեն, սեփական աշխատանքից դժգոհ, սեփականը ստեղծելու անընդունակ մարդը դժկամությամբ է ընդունում այլոց հաջողությունները։ Եվ աղքատ երկրում ավելի հեշտ է մարդուն համոզել, որ իր դժբախտությունների գլխավոր պատճառը ոչ թե հենց ինքն է ու իր ծուլությունը, այլ ուրիշների ջանքը, աշխատանքը, աշխատասիրությունը։ Եվ առաջիկայում մենք մշտապես ականաետսն ենք դառնալու, թե ինչպես են ցեխարձակում տարբեր մարդկանց ուղղությամբ, փնովում ու վնասում նրանց։ Այդպես հեշտ է։ Շատ ավելի դժվար է քաղաքացուն բացատրել, որ լավ ապրելու համար նրան հարկավոր է աշխատել, ստեղծել, արարել։
Իսկ թե ինչ տարօրինակ բան կա, որ տարիներ շարունակ պրոդյուսերական և դերասանական աստղաբույլում գործունեություն ծավալած և լրատվական մեծ նախագծեր ղեկավարած մարդը կարողացել է բարելավել իր գույքային դրությունը` մնում է թողնել հետազոտողների երևակայությանը։
Անի Պետրոսյան
Կարծիքներ