Արմավիրի մարզի պարեկները ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
Արմավիրի մարզի պարեկները հունվարի 17-ին Արմավիր-Երևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Սատուրն» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը՝ 1977 թ. ծնված Վագիֆ Հ.-ն, 2021թ. հունվարի 15-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ