Մենք երբեք չենք լքի հայերին. Ֆրանսիայի նախագահը խոստացել է փնտրել լուծում տևական խաղաղության համար
![Մենք երբեք չենք լքի հայերին. Ֆրանսիայի նախագահը խոստացել է փնտրել լուծում տևական խաղաղության համար](https://freenews.am/uploads/images/image_750x_61bae49ad75db.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին:
Հանդիպման ավարտից հետո «Թվիթեր»-ում արված գրառման մեջ Մակրոնը մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք մշտապես կփնտրենք լուծումներ տևական խաղաղության համար: Հորդորում եմ, որ տոնական այս շրջանը դառնա մարդասիրական առաջընթացի ու հաշտեցման շրջան»:
Կարծիքներ