ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի շնորհավորական ուղերձը

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի  շնորհավորական ուղերձը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի  շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում