Աշխարհում օգտագործվել է 4.1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ․Bloomberg

Աշխարհում օգտագործվել է 4.1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ․Bloomberg

Աշխարհում օգտագործված պատվաստանյութերի չափաբաժինների քանակը գերազանցել է 4.1 միլիարդը: Համապատասխան տվյալները տարածում է Bloomberg պարբերականը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 180 երկրում, օրական պատվաստվում է 40 մլն մարդ: Այս պահին օգտագործվող պատվաստանյութերի քանակը բավական է մոլորակի բնակչության 16.7%-ին՝ երկու չափաբաժին պատվաստելու համար:

Ամենաշատ պատվաստանյութ օգտագործվել է Չինաստանում՝ 1.63 մլրդ։ Չինաստանին հաջորդում է ԵՄ-ը՝ 470 մլն դեղաչափով: Հնդկաստանում օգտագործվել է 467 մլն դեղաչափ, իսկ ԱՄՆ–ում՝ 345 մլն:

Bloomberg-ի համաձայն՝ այդ ժամանակ մոտավորապես 35 երկրում երկու դեղաչափով պատվաստվել է բնակչության ավելի քան 50 տոկոսը: ԵՄ–ում պատվաստվել է բնակչության 49.6%–ը, ԱՄՆ-ում՝ 49.5%-ը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 57.1%-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում