Թագուհին շնորհավորել է ծոռան՝ 2-ամյա Արչիի ծննդյան տարեդարձը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել է ծոռան՝ Արչիի ծննդյան տարեդարձը՝ բարեմաղթանքներ հղելով փոքրիկին:
«Ուրախ օր ենք մաղթում Արչի Մաունթբեթեն-Վինձորին ծննդյան 2-րդ տարեդարձի առթիվ»,- BBC News-ի փոխանցմամբ՝ ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Գրառմանը կից հրապարակվել է Սասեքսի դքսի և դքսուհու հետ լուսանկարը, որն արվել էր փոքրիկի ծնունդից օրեր անց:
Արքայազն Հարին, նրա կինը՝ Մեգան Մարքլը և իրենց առաջնեկ Արչին ներկայում ապրում են Կալիֆոռնիայում: Մեգանը հղի է իրենց երկրորդ երեխայով: Հայտնի է, որ զույգն աղջիկ է ունենալու:
Կարծիքներ