Պենտագոնը հաստատել է ևս 500 ամերիկացի զինծառայողի ժամանակավոր հիմունքներով Եվրոպա տեղափոխումը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է ևս 500 ամերիկացի զինվորականներ ժամանակավոր հիմունքներով տեղակայել Եվրոպայում։ Այս մասին տեղեկությունը երկուշաբթի օրը լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում հաստատել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Ես կցանկանայի հայտարարել, որ հանգստյան օրերին պետքարտուղար Օսթինը հրահանգել է մոտ 500 լրացուցիչ ամերիկյան զորք ուղարկել Միացյալ Նահանգներից՝ Եվրոպա», - ասել է նա:
Կարծիքներ