Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով հետախուզվողին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Թումանյանի բաժինների ոստիկանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 3-ին Արարատի մարզի Ազատավան բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել 2022-ի նոյեմբերից հետախուզվող 49-ամյա մի տղամարդու:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Լոռու մարզի 41-ամյա բնակիչը 2021 թ. հուլիսին իր պատրաստած թմրամիջոցները լցրել էր ծխախոտի տուփի մեջ ու տարել քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրող որդուն փոխանցելու, ինչը, սակայն չէր հաջողել: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությամբ հայտնաբերել էին թմրանյութը: 49-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում.,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ