Թունիսը որոշել է ավելացնել Սիրիայում իր դիվանագիտական առաքելության մակարդակը
Թունիսի նախագահ Կաիս Սաիդը որոշել է բարձրացնել Դամասկոսում Թունիսի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։ Այս մասին հաղորդել է Թունիսի Mosaïque FM ռադիոկայանը:
Սաիդը թունիսցիների աջակցությունն է հայտնել սիրիացի ժողովրդին։
«Սիրիական ռեժիմի հարցը այս երկրի ներքին գործն է, որը վերաբերում է սիրիացիներին»,- ընդգծել է նախագահը։ Նա հավելել է, որ դեսպանը հավատարմագրված է պետության կողմից, ոչ թե ռեժիմի կողմից։
«Ինչպես մենք չենք ընդունում պետությունների ներքին գործերին միջամտությունը, այնպես էլ չենք ընդունում մեր ներքին գործերին միջամտությունը և չենք ընդունում կլանային քաղաքականության մեջ ներգրավվածությունը»,- ասել է Թունիսի առաջնորդը։
Թունիսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ մոտ 10 տարի առաջ այդ երկրում զինված հակամարտություն սկսելուց անմիջապես հետո։
Կարծիքներ