Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է նրա ղեկավարած ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է նրա ղեկավարած ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում