Թրամփը ստորագրել է Հոնկոնգի հարցով չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

Թրամփը ստորագրել է Հոնկոնգի հարցով չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ ստորագրել է օրենք, որը պատժամիջոցների սահմանում է ենթադրում Հոնկոնգի ազատությունը սահմանափակած չինացի պաշտոնատար անձանց դեմ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Նա պարզաբանել է, որ բացի Կոնգրեսի կողմից իրեն տրված օրենքը, որը ինքը պետք է ստորագրի, կա նաև հրաման, որով չեղարկվում է Վաշինգտոնի՝ Հոնկոնգի նկատմամբ արտոնյալ վերաբերմունքը: Տարածքը զրկվում է ամերիկյան տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել, որով պատժամիջոցներ կհասմանվեն այն չինական բանկերի նկատմամբ, որոնք գործարքներ են իրականացնում Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրենքի ընդունմանն առնչվող չինացի պաշտոնատար անձանց հետ:

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում