Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի թեման
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրանի և «ռազմավարական կայունության» թեման՝ համաձայնության գալով մայիսի 20-ին հանդիպել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Այս մասին տեղեկանում ենք իրանական Mehr գործակալությունից:
Հեռախոսազրույցի ժամանակ շոշափվել են նաև Հյուսիսային Կորեային առնչվող հարցերը:
ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ վերահաստատել է Ջո Բայդենի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները կպաշտպանի իր քաղաքացիներին և կոշտ միջոցների կդիմի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի կամ դաշնակիցների դեմ գործողությունների դեպքում ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու համար:
Կարծիքներ