«Տելեգրամի» միջոցով թմրամիջոց են ձեռք բերել, Ոստիկանության բացահայտումը
Մարտի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 22 և 28 տարեկան երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով 44 փաթեթ:
Ավելի ուշ պարզվեց, որ թմրամիջոցը ձեռք էին բերել «տելեգրամի» միջոցով և փողի դիմաց դնում էին մայրաքաղաքի տարբեր վայրերում։
Բերման ենթարկված երիտասարդները մատնանշել են, թե որ փողոցներում են դրել փաթեթները: Զննությամբ նշված վայրերից հայտնաբերվել է 17 փաթեթ թմրամիջոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ