Էլեկտրոնային արդարադատության համակարգ, արխիվների թվայնացում. ԲԴԽ-ն շարունակում է համագործակցությունը
Բարձրագույն դատական խորհուրդը միջազգային գործընկերներ USAID-ի, IRZ-ի, «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում նպատակ ունի լուրջ բարեփոխումներ իրականացնել համակարգում:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
«Մենք ակտիվ շարունակում ենք միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությունը՝ USAID-ի, IRZ-ի, «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի հետ: Հիմնական նպատակն այն է, որպեսզի ներդրվի էլեկտրոնային արդարադատության համակարգ, ինչպես նաև կատարվի արխիվների թվայնացում, իրականացվի դատավորների գործունեության մոնիթորինգ՝ ծրագրային եղանակով»,- նշեց Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ նպատակ կա նաև այնպես անել, որպեսզի քրեական և քաղաքացիական գործերի բաշխման նոր համակարգ ներդրվի, և այդ խնդիրն իր վրա է վերցրել USAID-ը:
Կարծիքներ