Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք

Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նշելով, որ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:

Այս պահին տարվում են բանակցություններ որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:

ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում