Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։
Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։
Կարծիքներ