ԱԱԾ-ն 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության միայն մեկ դեպք է քննել
![ԱԱԾ-ն 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության միայն մեկ դեպք է քննել](https://freenews.am/uploads/images/image_750x_61d3f71890292.jpg)
Ազգային անվտանգության ծառայությունը, մինչ այժմ, 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության միայն մեկ քրեական գործ է քննել։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
«44-օրյա պատերազմի դեպքի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է մեկ քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ