Վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքները կբարձրանան. ԱԺ-ն ընդունել է այս և երեկ քննարկված տասնյակ նախագծերը
1. Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 96 կողմ ձայներով,
2. Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը ընդունվել է 117 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով,
3. Արտակ Մանուկյանի և Հայկ Գևորգյանի ներկայացրած «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է 97 կողմ, 1 դեմ, 19 ձեռնպահ ձայներով,
4. Կառավարության ներկայացրած «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 93 կողմ, 23 ձեռնպահ ձայներով,
5. «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն ընդունվել է 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով,
6. Ալեն Սիմոնյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 76 կողմ, 40 դեմ, 3 ձեռնպահ ձայներով,
7. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 95 կողմ, 1 դեմ, 20 ձեռնպահ ձայներով,
8. Կառավարության կողմից ներկայացված Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայներով,
9. Կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 80 կողմ ձայներով,
10. Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և կից ներկայացրած նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը կոչ է արել դեմ քվեարկել և վերադարձնել առաջին ընթերցման փուլ՝ փոփոխություններ ու լրացումներ կատարելու նպատակով: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է նախագիծը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Այս հարցն ընդունվել է։
11. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 91 կողմ ձայներով:
Կարծիքներ