Բայդենը կառավարությանը պարտավորեցրել Է մինչեւ 2050 թվականը հասնելու արտանետումների զրոյական մակարդակի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 8-ին ստորագրել Է հրամանագիր, որը երկրի դաշնային կառավարությանը պարտավորեցնում Է մինչեւ 2050 թվականը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների զոյական մակարդակի: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել Է Սպիտակ տունը:
Ըստ որում դաշնային կառավարությունը պետք Է ածխաթթվական գազի արտանետումները մինչեւ 2030 թվականը կրճատի 65 տոկոսով: Փաստաթղթում ասված Է, որ իշխանությունները պետք Է սկսեն մինչեւ 2027 թվականը ձեռք բերել Էլեկտրամոբիլներ փոքր բեռնամբարձության փոխադրամիջոցների թվում եւ մինչեւ 2035 թվականն անցնեն միայն Էլեկտրամոբիլների գնումների: Կառավարությունը նաեւ պետք Է բարձրացնի դաշնային շենքերի Էներգաարդյունավետության մակարդակը:
Ընդամենն ԱՄՆ-ի կառավարությանն են պատկանում շուրջ 600 հազար ավտոմոբիլ եւ 300 հազար շենք: Տարեկան 650 միլիարդ դոլարը, որն ուղղորդվում Է պետական գնումների, պետք Է օգտագործվի ջերմոցային գազերի արտանետումների զրոյական մակարդի հասնելուն անցնելու համար, նշել են Սպիտակ տանը: Այդ միջոցները կծախսվեն նաեւ երկրի Էներգահամակարգում Էկոլոգիապես մաքուր ԷլեկտրաԷներգիայի ծավալի մեծացման նպատակով: Ինչպես սպասում են ամերիկացի շատ մեկնաբաններ, հանրապետականները խիստ քննադատության կենթարկեն այդ հրամանագիրը: Անցյալ ամսին նախագահը հաստատել Է ենթակառուցվածքի զարգացման պլանը, որը ներառում Է 7,5 միլիարդ դոլար Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ազգային ցանցի ստեղծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ