Ֆրանսիայում COVID-19-ից ամենաբարձր մահացությունը գրանցվել է Աֆրիկայի և Ասիայի բնիկների շրջանում
Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակից առավել հաճախ մահանում են Աֆրիկայի և Ասիայի բնիկները։ Այդ մասին են վկայում Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Insee) տվյալները:
Նշվում է, որ երկրում սանիտարական ճգնաժամի պայմաններում կտրուկ աճել է հիվանդության զոհերի թիվը:
Այսպիսով, մարտին և ապրիլին մահացությունների թիվն աճել է 48% -ով՝ արտերկրում ծնվածների շրջանում, իսկ Ֆրանսիայում ծնվածների մոտ՝ 22% -ով:
Կորոնավիրուսից մահացությունների մեծ մասը գրանցվել է Աֆրիկայից ժամանած ներգաղթյալների շրջանում (+ 54% – Մահրիբայից, + 114%- աֆրիկյան այլ երկրներից), ինչպես նաև Ասիայից (+ 91%)։
Կարծիքներ