Գարո Փայլանն ահազանգել է Թուրքիայում արևմտահայերենի ոչնչացման վտանգի մասին

Գարո Փայլանն ահազանգել է Թուրքիայում արևմտահայերենի ոչնչացման վտանգի մասին

Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մայրենի լեզուս՝ արևմտահայերենը և բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը:

Փետրվարի 21-ը ողջ աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի օր: Այս մասին որոշումը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում՝ 1999 թվականի նոյեմբերին։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում