Հայտնաբերվել է մեկ տարի առաջ Ապարանում հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության կասկածյալը
Այսօր` մայիսի 24-ին, իրավապահների իրականացրած օպերացիայի արդյունքում հայտնաբերվել ու վնասվազերծվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվող:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ա.Ա.-ի մասին, նրա ենթադրյալ տեղաշարժը մի քանի ժամ հետախույզները վերցրել են իրենց հսկողության տակ ու արդեն մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում՝ հատուկ օպերացիայի շնորհիվ, վնասազերծել են նրան և բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին, քանի որ 2022թ-ի նոյեմբերից նա հրազենի գործադրմամբ, առանձնապես ծանր սպանություն կատարելու կասկածանքով գտնվել է հետախուզման մեջ:
Քրեական գործը հարուցված է եղել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, խափանման միջոցը՝ կալանքը:
Ա.Ա.-ն հետախուզվում էր 2022թ-ի հունիսի 19-ին Արագածոտնի մարզում աղմկահարույց կրակոցների և սպանությունների փաստով: Կրակոցներն ու սպանությունները տեղի էին ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի 19-ին Նիգավանում վիճաբանություն և կրակոցներ էին եղել, ինչի հետևանքով կար սպանված: Ընդհանուր առմամբ վիրավորում էր ստացել 7 տղամարդ, որոնցից մեկը քիչ ուշ մահացել էր:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ գործադրվել էր որսորդական հրացան:
Կարծիքներ