Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Արթիկի բաժին
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանելուց հետո Արթիկի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վազգեն Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 30-ամյա տղամարդը մայիսի 13-ից Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վազգեն Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին
Կարծիքներ