Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 11-ական, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենքի ապօրինի իրացման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու դատական ակտը չկատարելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ