Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահին

Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Իրան և հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է IRIB-ը։ 

Չհայտարարված այցի ընթացքում Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

Թեհրանում կայացած հանդիպման շրջանակներում ՌԴ ԱԽ ղեկավարը նաև հաշվետվություն է ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Բացի այդ, այցի ընթացքում Շոյգուն հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Շոյգուն Իրանում հանդիպումների ժամանակ վերահաստատել է ՌԴ-ի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Իրանի քաղաքականությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում