Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

«Եթե Սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողով՝ ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի շատ լուրջ հաջողություն»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Սա այն եզակի դեպքերից է, որ պետական շահը հաղթում է պոպուլիզմին»,- հավելել է նա:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում