Ավտոճանապարհները Արցախում
Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին միջշրջանային ճանապարհահատվածներում կատարում են ձնամաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ:
Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի վերին ենթաշրջանի՝ Վանքի խաչմերուկ տանող ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածը:
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս հատվածում աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար:
Բքի պատճառով փակ է «Զանգեր»-Սարավան-Վայք ավտոճանապարհը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից ու արտակարգ իրավիճակներից:
Կարծիքներ