Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստանի պատվիրակության հետ հնարավոր հանդիպման մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։
«Մյունխենում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը, մոտ ապագայում նախատեսվում են դեմ առ դեմ բանակցություններ հայկական պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջեյհուն Բայրամովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:
Կարծիքներ