Դիտարկվում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը. Ավինյանը հանդիպել է կառուցապատողներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Այս մասին քաղաքապետը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարածած գրառման միջոցով, ընդգծելով, որ հանդիպման նպատակն էր լսել կառուցապատողների մտահոգություններն ու առաջարկները՝ ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված:
«Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին:
Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ