Քննարկվել են հետպատերազմական Արցախի զարգացմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանին, տեղեկացնում են Արցախի կառավարությունից:
Քննարկվել են հետպատերազմական Արցախի զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահը շնորհակալություն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ տարիներ շարունակ Արցախում իրականացվող ծրագրերի համար: Հանդիպմանը մասնակցել է ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:
Կարծիքներ