Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել։

Մասնավորապես՝ 

Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արթուր Ոսկանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վիրաբ Վարդանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Դավիթ Դաբաղյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Գևորգ Մանուկյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում