Իսրայելը կարող է միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական բանակցություններում
Իսրայելը կարող է միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական բանակցություններում, եթե տեսնի դրանց հաջող վարման հնարավորությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
«Մենք պետք է հասկանանք, թե արդյոք մենք իսկապես կարող ենք օգտակար լինել: Եթե հնարավոր լինի, մենք ամեն ինչ կանենք դրանք կազմակերպելու համար», - մեջբերում է հրատարակությունը։
«Մենք ելնում ենք սեփական փորձից, որ ձախողման դատապարտված բանակցությունները բերում են տեղում իրավիճակի վատթարացման»,- հավելել է թերթի զրուցակիցը։ Սակայն, ըստ նրա, կողմերի վերջին հայտարարությունները, մասնավորապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ ինքը պատրաստ է հրաժարվել Կիևի՝ ՆԱՏՕ-ի նկրտումներից, վկայում են Ռուսաստանի և Ուկրաինայի աստիճանական շարժման մասին հենց խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։
Վերջերս Զելենսկին, պատասխանելով արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների հարցերին, ասել էր, որ կարող է Իսրայելում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։
Կարծիքներ