ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ըտրության փակ գաղտնի քվեարկությունը:
Թեկնածուներն են Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:
Սա ընտրության երկրորդ փուլն է: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 11:30-12:30-ը:
Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:
Կարծիքներ