Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Արևմուտքի արձագանքը անվտանգության վերաբերյալ առաջարկներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քննարկվել է անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ միջազգային-իրավական երաշխիքների մշակման վերաբերյալ ռուսական առաջարկություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրադրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետությունների ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների մասին:
Կարծիքներ