ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատան շինարարական աշխատանքներում
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը, սույն թվականի փետրվար ամսից հսկողություն է սահմանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատուն - վարչության շինարարական – մոնտաժային աշխատանքների որակի ապահովման ու քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպումների նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ հունիսին կրկին Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից դիտարկումներ և հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ նախագծային շեղումներ են թույլ տրվել մասնաշենքի հավաքովի մետաղական հիմնակմախքների մոնտաժման և եռակցման աշխատանքներում։
Շինարարական արտադրության նորմների խախտումներ են արձանագրվել տարածքի բետոնյա հարթակի և մասնաշենքերից մեկի երկաթ-բետոնյա հատակի տեղադրման աշխատանքներում, թույլ են տրվել նաև շինարարական ընդունման նորմի խախտումներ՝ չեն ներկայացվել մի շարք կատարողական փաստաթղթեր՝ hողային աշխատանքների, գրունտների ամրության, գեոդեզիական չափագրումների, եռակցման աշխատանքների վերաբերյալ, չեն ներկայացվել նաև մետաղական կոնստրուկցիաների որակի հավաստագրերը: Մասնակի թերություններ են հայտնաբերվել նաև նախագծային փաստաթղթերում:
Կարծիքներ