Բնակելի շենքերի տպագրություն՝ ավտոմատացված եռաչափ տպիչով
Mighty Buildings կալիֆոռնիական ստարթափը հաջողությամբ փակել է 22 միլիոն դոլարի չափով ֆինանսավորման փուլը։
Ընկերությունն արդեն բարեհաջող զբաղվում է մեկհարկանի տների շինարարութամբ, իսկ այժմ պատրաստվում է կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Համահիմնադիր Սեմ Ռուբենի խոսքով՝ բազմահարկ շենքի առաջին նախատիպը պատրաստ կլինի 2022 թ․-ի վերջում 2023 թ․-ի սկզբում:
Ինչպես հայտարարում է Mighty Buildings-ը, եռաչափ տպիչներն աշխատում են շինարարներից երկու անգամ արագ՝ տնտեսելով մասնագետների աշխատանքային ժամանակը 95 տոկոսով, եւ միեւնույն ժամանակ կրճատելով ծախսերը 10 անգամ: Այժմ Ստարթափը կարող է տպել շուրջ 105 քմ մակերեով տուն:
Mighty Buildings-ի նոր ֆինանսավորումը հասնում է 101 միլիոն դոլարի: Բացի բազմահարկ նախագծերի զարգացումը, ստարտափն օգտագործում է ստացված միջոցները նոր մեկհարկանի տներ ծրագրավորելու, եռաչափ տպագրության տեխնոլոգիան կատարելագործելու եւ հաճախորդներ ներգրավելու համար:
Կարծիքներ