Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ը Վերականգնված միջոցների հաշվին Սյունիքի մարզից վճարվել է շուրջ 32,5 մլն դրամ

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ը Վերականգնված միջոցների հաշվին Սյունիքի մարզից վճարվել է շուրջ 32,5 մլն դրամ

Սյունիքի մարզում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել ընդհանուր 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 32 միլիոն 590 հազար դրամ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ վճարումն արվել է ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև համապատասխան ընկերությունների կողմից հարկեր չվճարելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության, ինչպես նաև Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում