Մոսկվայում հրդեհ է բռնկվել գիտական ինստիտուտում, որտեղ COVID-19-ի դեմ պատվաստանյութ է մշակվում
Փրկարարները հանգցրել են Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող գիտական ինստիտուտի շենքի տանիքում բռնկված բաց կրակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվել էր Միկլուխո-Մակլայա, շենք 16/10, 1-ին կորպուսի տանիքում բռնկված կրակի մասին։ Ըստ բաց աղբյուրների՝ այս հասցեում են գտնվում ակադեմիկոսներ Մ. Մ. Շեմյակինի եւ Յ․ Ա Օվչիննիկովի անվան Բիոօրգանական քիմիայի ինստիտուտի շենքերը:
«Բաց կրակի մարում 23:29-ին»,- նշել է աղբյուրը: Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հրդեհը տեղի է ունեցել տասը քառակուսի մետր տարածքում:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ներկայումս վերստուգումներ են իրականացվում:
Ակադեմիկոսներ Մ. Մ. Շեմյակինի եւ Յ․ Ա Օվչիննիկովի անվան Բիոօրգանական քիմիայի ինստիտուտը Ռուսաստանի առաջատար գիտական կենտրոններից է կենսաբանության եւ մոլեկուլային կենսաբանության բնագավառում: Գիտական կենտրոնում ստեղծվել է կորոնավիրուսային վարակի ախտորոշման անալիզի թեստային համակարգը եւ հեռանկարային պատվաստանյութ է մշակվում COVID-19-ի դեմ:
Կարծիքներ