Թագուհին ամբողջովին հուսահատված է. Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքում ևս մեկ կորուստ կա

Թագուհին ամբողջովին հուսահատված է. Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքում ևս մեկ կորուստ կա

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կորցրել է փետրվարին իրեն նվիրված քոթոթներից մեկը: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է The Sun թերթը՝ հղում կատարելով Ուինձորի դղյակի անանուն աշխատակցին, ըստ որի հանգստյան օրերին հինգ ամսական ընտանի կենդանին՝ Ֆերգուսը սատկել է:

«Թագուհին ամբողջովին հուսահատված է», – ասել է նա: Աղբյուրի համաձայն՝ միապետի շրջապատը անհանգստացած է, որ շնիկի սատկելը հաջորդել է նրա ամուսնու՝ Ֆիլիպի մահվանը:

Շան սատկելու պատճառը չի նշվում: Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը: Այսպիսով, այս պահին 95-ամյա Էղիսաբեթ Երկրորդը ունի դորգի ցեղատեսակի ընդամենը երկու ընտանի կենդանի՝Քանդին և Միքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում