Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել
Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլյա Դարչիաշվիլին այսօր կսկսի պաշտոնական այցը Բրյուսել։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջին։
Նշվում է, որ ԱԳ նախարարն ապրիլի 6-8-ը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։
Դարչիաշվիլին կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին։
«Իլյա Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա նաև իր գործընկեր նախարարների հետ»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ