Պենտագոնի մոտ հրաձգության հետևանքով ոստիկան է զոհվել

Պենտագոնի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ WDVM հեռուստաալիքը, վկայակոչելով Արտակարգ ծառայությունները, հաղորդել էր, որ մի քանի մարդ վիրավորվել է երեքշաբթի Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, միջադեպը տեղի է ունեցել մետրոյի մերձակա կայարանի մոտ։ Առնվազն երեք տուժած տեղափոխվել է հիվանդանոց, մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Կարծիքներ